Tert.am-ը գրում է.

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դուրս կգա ավելի վաղ՝ 2015թ. Իրանի ու «միջնորդ 6-յակ»-ի միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից, թե միջազգային հանրության անդամները փորձեն վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:

«Եթե Իրանն ինչ-որ պահի զգա, որ հակառակ կողմի՝ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված քայլերն իր համար անբավարար են, Իրանը կունենա մի քանի տարբերակ, որից մեկը գործող միջուկային համաձայնագրից դուրս գալն է»,-մեջբերում է ria.ru-ն Իրանի գլխավոր դիվանագետի խոսքը:

Արտգործնախարարն ընդգծել է, որ եթե պատժամիջոցները վերականգնվեն Իրանի համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (նավթի առևտուր, օդային փոխադրամիջոցների վաճառք), ապա Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավասու կլինի որոշում կայացնել միջուկային համաձայնագրին հետագա մասնակցության հարցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել