Մի բուռ սեր  ու զգացմունքների մեծ տարափ.  Սիրո քացաք Երևանն այսօր տոնեց  հիմնադրման 2799-ամյակը: «Տես Երևանը», «Լսիր Երևանը», «Զգա Երևանը», «Սիրիր Երևանը». տոնական միջոցառումները ներառել էին  այս 4 հիմնական բաղադրիչները: BlogNews.am-ը շրջել է տոնական Երևանով, ներկայացնում ենք  օրվա գունեղ ու վառ պահերը:

Սիրո քաղաք Երևանն իր ծննդյան օրն արևային տրամադրություն էր սփռել մայրաքաղաքում: Տոնական տենդով էր վարակված նաև Հյուսիսային պողոտան: «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շարքում պողոտայի միանգամից մի քանի հատվածներում օրվա ընթացում կազմակերպվել էին  հետաքրքիր միջոցառումներ: 

Լուսանկարչական տաղավարներ, կավճանկարային ցուցահանդեսներ, ժողովրդական արվեստի, տարազների, խոհանոցի տոնահանդես եւ իհարկե տոնական հրավառություն… 

IMG_01blognews
IMG_02blognews
IMG_03blognews
IMG_04blognews
IMG_05blognews

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շարքում այս տարի նույնպես տեղ էին գտել հեծանվավազքն ու վազքարշավը: Երկու մարզաձևերի շուրջ 80-ական ներկայացուցիչներ իրենց մրցելույթներն սկսել էին Արգիշտիի փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներով վերջնագիծը հատել Մատենադարանի հարակից տարածքում: 

 Արդեն երեկոյան քաղաքամայր Երևանն տոնական լուսավորությամբ և հանդերձանքով  դիմավորեց ծննդյան օրը:  Գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակներն էլ առավոտից  էին ուրվագծել տոնական ձևավորման ամբողջական պատկերը՝ բոլորին փոխանցելով սիրո քաղաքի ջերմությունն ու հմայքը: Գովազդային վահանակներն ու էկրաններն էլ ողողված էին Երևանի հիմնադրման օրվա առթիվ շնորհավորանքներով: 

IMG_06blognews
IMG_07blognews
IMG_08blognews
IMG_10blognews
IMG_11blognews

«Էրեբունի-Երևան 2799»-ի տոնական մթնոլորտը երեկոյան, ավանդույթի համաձայն, տեղափոխվեց  համերգային հարթակներ: 

Օրվա ընթացքում մարզական միջոցառումներով հագեցած Ազատության հրապարակում երեկոյան տարածվեց  ռոքի վարակիչ տրամադրությունը: Այս տարի բեմահարթակում էին հայաստանյան հայտնի ու սիրված «Դոգմա», «Նեմռա» և «Միկա Աելիան» ռոք խմբերը:

Ազնավուրի հրապարակում էլ ջազ էր հնչում: Երեկոյի ընթացքում Երվանդ Երզնկյանի նվագախմբի նվագակցությամբ հանդիսատեսի համար ելույթներ ունեցան հայկական ջազի մի շարք ներկայացուցիչներ:

 Կասկադ համալիրի հարակից տարածքում  էլ կազմակերպվել էր «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով տոնական համերգ:  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աջակցությամբ, հայ էստրադայի սիրված երգիչները` կենդանի կատարումներով, իրենց սերն են խոստովանել հարազատ քաղաքին: Տոնական համերգը եզրափակվել է մայրաքաղաքին նվիրված նոր «Երևան՝ Սիրո քաղաք» երգի կատարումով: Տոնական ծրագիրը եզրափակվել է գիշերային Երևանի երկինքը գունազարդած շքեղ հրավառությամբ: Վաղվանից սկսվելու է  հավերժի ճամփորդ մեր մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանական՝ 2800-րդ տարվա հաշվարկը ... 

IMG_13blognews
IMG_15blognews
IMG_16blognews
IMG_17blognews
IMG_18blognews
IMG_19blognews

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ՝ Երևանի տոնի համար  քաղաքային բյուջեից այս տարի հատկացվել  էր ընդամենը  80 մլն դրամ: Գալիք հոբելյանական տարին՝ «Էրեբունի-Երևան 2800»-ը նախատեսվում է տոնել շատ ավելի շուքով:

IMG_20blognews
IMG_21blognews
IMG_22blognews
IMG_23blognews
IMG_24blognews

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Հովահաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել