Ռուսական էստրադայի պրիմադոննան Մոսկվայում մասնակցել է նորաձևության դիզայներ Վալենտին Յուդաշկինի նորացված բուտիկի բացման առթիվ կազմակերպված երեկույթին:

Ինչպես հայտնում է eg.ru-ն, 68-ամյա երգչուհին դիզայների անվանի հյուրերին ցնցել է իր կարճ շորտերով և երկարաճիտ կոշիկներով:

Մոսկվայի Կուտոզովյան պողոտայում վերակառուցումից հետո բացվել է Վալենտին Յուդաշկինի Նորաձևության տան նոր բուտիկը: Միջոցառմանը ներկա են գտնվել շոու բիզնեսի հայտնի դեմքեր, որոնց թվում նաև Ալլա Պուգաչովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել