Հայտնի երգչուհի Փինքը և նրա ամուսինը՝ մոտոարշավորդ Քերի Հարթը, երբեք չեն թաքցրել իրենց ամուսնության մեջ ի հայտ եկած խնդիրները: 11 տարվա ընթացքում նրանք մեկ անգամ չէ, որ բաժանվել են, հետո հաշտվել և արդյունքում ունեցել երկու երեխա: Վերջերս երգչուհին խոսել է այն մասին, թե ինչ ընտանեկան դժվարություններ է հաղթահարել, և արդյունքում դրանք օգնել են իրեն և ամուսնուն միասին լինել:

«Երբեմն ես նայում են Քերիին և տեսնում, թե որքան խելացի, տրամաբանող և հետևողական է նա: Նա կարծես ժայռ լինի: Եվ այդ ժամանակ ես մտածում եմ՝ ես այլևս չեմ ուզում նրան տեսնել: Պատահել է, որ մենք մեկ տարի սեքսով չենք զբաղվել: Ես մտածում էի՝ հավանաբար սա վերջն է, ուզո՞ւմ եմ արդյոք ես նրան, ուզո՞ւմ է արդյոք նա ինձ»,- խոստովանել է նա The Guardian-ին:

Երգչուհին նաև խոստովանել է, որ նրանք երկուսն էլ ձգտել են պահպանել հավատարմությունը միմյանց նկատմամբ:

Ինչպես ցանկացած ստեղծագործ մարդ, այնպես էլ Փինքը, ունենում է տրամադրության կտրուկ անկում, բայց այժմ նա գիտի՝ ինչպես հաղթահարել դա: «Ես ձգտում եմ որքան հնարավոր է շատ ծիծաղել: Պատահել է նաև, որ ես նայել եմ նրան և մտածել՝ դու ինձ երբեք դուր չես եկել, ես երբեք քեզ չեմ սիրել և չեմ սիրի: Իսկ 5 րոպե անց իսկապես հիացել եմ նրա հետույքով նոր ջինսերում: Մի քանի օր անց նա օգնել է ինձ և ասել բաներ, որ միայն ինքը կարող է ասել, որովհետև միայն նա է ճանաչում ինձ: Իսկ հաջորդ օրը ես ցանկացել եմ սպանել նրան պատառաքաղով»:

«Մենք սովորեցինք հաղորդակցվելու արվեստը»,- կարծում է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել