Ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել մեղր` ուտելուց 2 ժամ առաջ, օրը 3 անգամ` այն լուծելով գոլ ջրի մեջ, իսկ ցածր թթվայնության դեպքում` անմիջապես ուտելուց առաջ՝ լուծելով սառը ջրի մեջ:

Երկու դեպքում էլ օրական չափաքանակը պետք է լինի 120-150 գրամ մեղրը` հավասարաչափ բաժանված:

Բուժումը տևում է մոտ 2 ամիս:

Իսկ ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցի դեպքում մեղրն ավելի լավ է ընդունել նախաճաշից 1,5-2 ժամ առաջ և ճաշից 3 ժամ հետո:

Մասնագետները գտնում են, որ առավոտյան ու երեկոյան կարելի է ընդունել 30 գրամ մեղր, իսկ կեսօրին` 40 գրամ:

Image result

Ստամոքսի ցածր թթվայնությամբ խոցով հիվանդներին խորհուրդ է տրվում մեղրն ընդունել ուտելուց 5-10 րոպե առաջ:

Ստամոքսի հիվանդության դեպքում շատ օգնում է մեղրի ու եզան լեզվի խառնուրդը:

500 գր մեղրը խառնել 500 գր եզան լեզվի հյութի հետ և մոտ 20 րոպե եփել մարմանդ կրակի վրա:

Սառեցնել և օրը 3 անգամ 1 ճաշի գդալ ընդունել ուտելուց առաջ:

Այս խառնուրդը շատ լավ օգնում է նաև բրոնխիտի դեպքում:

Բժշկի ցուցումով մեղրաբուժությունը կարելի է համարել դեղորայքային բուժում և մի տեսակի մեղրը չընդունելու դեպքում կարելի է անցնել մի այլ տեսակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել