ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի աստղագետները Gala տիեզերական հեռադիտակի օգնությամբ հայտնաբերել են աստղ, որը կարող է կլանել Երկրին նման 15 մոլորակ:

Արեգակնային տիպի HD 240430 հայտնաբերված աստղը գտնվում է Երկրից 350 լուսային տարի հեռավորության վրա: Աստղը ոչ պաշտոնապես անվանել են Կրոնոս՝ ի պատիվ հին հունական աստծու, որը կերել է իր երեխաներին:

Ինչպես ենթադրվում է, Կրոնոսը մոլորակները կլանում է իր ընկերակից HD 240429-ի հետ, որի հետ Կրոնոսը ձևավորում է կրկնակի աստղային համակարգ: Վերլուծություններից պարզվել է, որ Կրոնոսի կազմի մեջ մտնում են ալյումին, մագնիում, երկաթ, սիլիցիում և քրոմ՝ նյութեր, որոնք բնորոշ են քարքարոտ մոլորակներին: Ընդ որում՝ թթվածնի ատոմների բաժինը, ինչը բնորոշ է այդպիսի աստղերին, քիչ է: Գիտնականների վարկածով՝ դա կարող է ապացուցել, որ Կրոնոսը կլանում է մի շարք մոլորակներ, որոնց ընդհանուր զանգվածը հավասար է Երկրի 15 զանգվածի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել