Yerkir.am-ը գրում է.

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 26-ին Էջմածնի մի բնակիչ Վաղարշապատի ոստիկանության բաժին հաղորդում է տվել, որ մի կին երեխայի հետ իր տաքսին է  նստել, պատվիրել` տանել Արգավանդ գյուղ:

Սակայն ճանապարհին ուղևորուհին մտափոխվել է, Թայրով գյուղում խնդրել է, կանգնեցնել մեքենան` չարաշահելով վարորդի վստահությունն ուղեվարձը ստանալու և ռուսական ռուբլին դրամի փոխանակելու պատրվակով, կինը երկուական 5000 ռուբլի հուշանվեր փող է տվել և փոխարենը ստացել 65 հազար դրամ և երեխայի հետ հեռացել:

Վարորդը հետո էր պարզել, որ փողը հուշանվեր է և ոստկանություն էր դիմել:

Համապատասխան հարցումներից և որոնումներից հետո սեպտեմբերի 26-ին նշված խարդախությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Էջմիածնի բնակչուհի Նելլի Ն.-ն: Հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել