Yerkir.am-ը գրում է.

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ Բյուրոյի կոչին` կապված Ադրբեջանի` ՄԻԵԴ-ի կազմից հանելուն:

«Բյուրոն կոչ է արել բարձր պայմանավորվող կողմերին, որպեսզի նրանք սկսեն գործընթաց կոնվենցիայի 46-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընթացակարգի շրջանակներում` պարզելու համար` արդյո՞ք Ադրբեջանն այդ վճռի չկատարմամբ խախտել է Եվրոպայի խորհուրդ մուտք գործելիս ստանձնած պարտավորությունները»,- ասաց Հովհաննիսյանը:

Եվրոպական կառույցները բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին, սակայն, անտեսելով բոլորին, «Ռեալ» շարժման առաջնորդին շարունակում են կալանքի տակ պահել:

Հիշեցնենք, որ Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմայիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014-ին ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին` ազատ արձակել նրան, սակայն դատարանի վճիռն ի կատար չի ածվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել