««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով, որ ՔԿՀ պետի կալանավորման աղմկահարույց գործով իրեն որպես վկա ևս հարցաքննեն:
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին իրավապահները ձերբակալել էին ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանին, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանին, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանին, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանին ու Էդվարդ Քառյանին, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձանց:
 
Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոնշյալ անձինք ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
 
Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել