«Հայաստանում ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք: Այս մեքենաների վարորդները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանք չեն վճարում, քանի որ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Արդյունքում՝ նրանք մեքենան վարում են, ինչպես ուզում են՝ հաճախ դառնալով վթարի պատճառ: Դեռևս 2015 թվականին այս մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ երթևեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Սակայն հրահանգից 2 տարի է անցել, ու ոչ մի արդյունք:
 
ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ՃԵԿ կանոնները խախտելու համար վարջապես ե՞րբ են տուգանվելու այլ, մասնավորապես ռուսական համարանիշով ավտոմեքենաների վարորդները: Նա պատասխանեց, թե «…հիմնական տեխնիկական խնդիրներից մեկն այն է, որ անհրաժեշտ է պարզել այլ երկրի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները: Հիմա ստեղծվել է սահմանային անցակետերի էլեկտրոնային տվյալների համատեղ համակարգ»: Ըստ նրա՝ մինչև տարեվերջ խնդիրը կկարգավորվի»,-գրում է թերթը: 
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել