«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից:

«Եթե Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, դա չի նշանակում, որ չի կարող համագործակցել նաեւ ԵՄ-ի հետ»,- ասել է նա: Իսկ եթե չստորագրի պայմանագիրը, ի՞նչ հետևանքներ կլինեն հարցին Շտետինան ասել է. «Ես հաշվի եմ առնում Հայաստանի գեոքաղաքական իրավիճակը: Այն բարդ է, և հասկանում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հասկանում եմ նաև, թե ինչու է այն այնպիսին, ինչպիսին կա:

Քաղաքականության մեջ պետք է հաշվի նստել գերտերություն հանդիսացող հարևան երկրների հետ: Դրանով ես ցանկանում եմ ասել, որ չեմ կարող Հայաստանին մեղադրել այն բանի համար, որ նա Հարավային Կովկասում ուրույն պրոռուսական դեր է խաղում»:

Բայց, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել