Հայտնի է դարձել, որ Ռոուզ Մաքգոուենին արգելափակել են Twitter-ում։ Դրա համար պատճառ է դարձել դերասանուհու կողմից ամերիկացի կինոդերասան Հարվի Վայնշտեյնին սեռական բնույթի ոտնձգություններ գործելու մեջ մեղադրելը։ Հայտնում է Billboard-ը։

Հայտնի է, որ ավելի վաղ Ռոուզին մերժել էր Հարվիին։ Այժմ դերասանուհուն 12 ժամով զրկել են Twitter-ում գրառումներ անելու հնարավորությունից և ընդհանրապես կայքից օգտվելուց։

Դերասանուհին հայտարարել է, որ ինչ-որ մեկը մեծապես ազդել է նրա վրա, որ ինքը չկարողանա անել այդ ամենը։ Ռոուզին օգնության խնդրանքով դիմել է իր երկրպագուներին։ Նրա խոսքերով՝ իր հանդեպ սեռական ոտնձգությունների մասին իմացել է Բեն Աֆլեկը, սակայն լռություն է պահպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել