Լուսանկարիչ Արթուր Բոնդարը Բեռլինում հնավաճառի մոտ պատահմամբ ժապավենների մի տուփ նկատեց ու որոշեց գնել այն: Պարզվեց, որ դրանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրիայում բնակված մարդկանց ֆոտոարխիվից լուսանկարներ են: 1938 թ․-ին Ավստրիան անցել էր Երրորդ ռեյխի տիրապետության տակ, ու չնայած նրան, որ լուսանկարներն արված են պատերազմի տարիներին, դրանցում մարդիկ սովորական կյանքով են ապրում, ճանապարհորդում են, հանգստանում ընկերների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել