Tert.am-ը գրում է.

Իրաքյան Քրդստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Երվանդ Արմենյանի խոսքով՝  հանրաքվեից հետո իրենց հասարակությունը սպասում է, որ քաղաքական կյանքը որոշ ժամանակով անկայուն կլինի: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ որքան մոտենում են խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրերն այնքան հասարակության շրջանում վախը մեծանում է:

«Ես ակնկալում եմ, որ Քրդստանում հանրաքվեի արդյունքում երկիրը կանցնի նորմալ ժողովրդավարական կարգերի, ինչի իրականացումը հնարավոր չէր լինի անջատողական երկրում: Իրականում կա քրդերի համար երկիր ստեղծելու կամք և ցանկություն, և դրա հետ պետք է համակերպվի նաև միջազգային հանրությունը»,- ասաց նա:

Երվանդ Արմենյանը նկատեց, որ այո, միջազգային հանրությունը չի կարող հիմա աջակցել Քրդստանի ստեղծմանը, քանի որ դրան անմիջապես կպատասխանի Իրաքը: Նրա խոսքով Բաղդադը չի ընդունի ցանկացած միջամտություն այլ կողմերից: «Միջամտությունն անհնար կլինի»,- նշեց նա:

Հարցին՝ կարծու՞մ է, որ, այնուամենայնիվ, կլինեն նոր երկրներ, որ կճանաչեն Քրդստանի հանրաքվեն, նա պատասխանեց, որ իր համոզմամբ, եթե Իրաքյան Քրդստանում մարդիկ որոշեն հիմնել իրենց երկիրը, միջազգային հանրությունն անպայման դա կճանաչի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել