Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչով է այս շրջանում զբաղված Երեւանի կամերային թատրոնի դերասան Վահե Զիրոյանը և  ի՞նչ պլաններ ունի երգարվեստով  կրկին զբաղվելու հետ կապված:
 
«Այս պահին նկարահանվում եմ «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում: Այստեղ մարմնավորում եմ բացասական հերոսի. նա հայտնվել էր բանտում, բայց երբ դուրս է գալիս այնտեղից, ցանկանում է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր ժամանակին իրեն շատ վատ են վերաբերվել: Կերպարս՝ Աշոտը, հետաքրքիր իրավիճակներում է հայտնվել, նրա մուտքը սերիալ նոր զարգացումների պատճառ է դարձել»,- պատմեց Վահեն՝ հավելելով, որ այժմ նկարահանվում է նաեւ 24 մասից բացկացած նոր սերիալում.
 
«Նկարահանվում եմ նաեւ 24 մասից բաղկացած նոր ֆիլմում: Այն կոչվում է «Հետհաշվարկ»: Այստեղ Արտոյին եմ մարմնավորում, բայց չեմ բացահայտի կերպարիս բնույթը, քանի որ հեռուստասերիալը դեռեւս չի հեռարձակվում: Այն «Արմենիա Պրեմիումի» եթերում կլինի այս ամսվա կեսին»,- տեղեկացրեց Վահեն:
 
Ի դեպ՝ դերասանը վստահեցրեց, որ հրավերներ ստանալիս կերպարների միջեւ խտրականություն չի դնում:
 
«Ինձ համար շատ կարեւոր է, որ ոչ միայն կերպարս, այլեւ տվյալ նախագծի մտահղացումը լավը լինի: Մասնագիտությունս այնպիսին, որ կարող եմ ամենատարբեր բնավորություններ մարմնավորել»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել