Տեղեկացնենք, որ The World՛s 50 Best Bars ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում, որն ի դեպ համապատասխանում է այդ ոլորտի «Օսկար»-ին, 2017 թվականի աշխարհի լավագույն կոկտեյլ բար է ընտրվել Լոնդոնի American Bar-ը: Այն տեղակայված է բրիտանական մայրաքաղաքի Savoy հյուրանոցում և արդեն շուրջ 125 տարի կոկտեյլի պատրաստման մշակույթի համաշխարհային առաջատարներից է հանդիսանում:
Աշխարհի լավագույն կոկտեյլ բարերի շարքի երկրորդ տեղը զբաղեցրել է մեկ այլ լոնդոնյան բար՝ Dandelyan-ը, որը գտվում է Mondrian Hotel-ում, իսկ ահա երրորդ տեղը՝ նյույորքյան The NoMad Bar-ինն է: Լավագույնների տասնյակում տեղ են զբաղեցրել նաև Աթենքի, Սինգապուրի և Շանհայի կոկտեյլ բարերը:
Լոնդոնի American Bar-ում «Օլիմպիա» ֆիրմային կոկտեյլի պատրաստման տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել