Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախարարության ներկայացրած Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց  իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագծին պետական մոտեցում և վերաբերմունք պետք է ցուցաբերվի։ Tert.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց հասարակական գործիչ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը՝ նկատելով, որ քննարկման ենթակա է, թե որքանով է ընդունելի օրենքի ներկայիս ձևակերպումը.

«Դրանում ես որոշակի խնդիրներ եմ տեսնում, այսինքն` նման օրենքի բոլոր դրույթները պետք է շատ հստակ ձևակերպված լինեն, որպեսզի տարընթերցումների կամ ազատ մեկնաբանման տեղիք չտան և այդպիսով նաև որոշ մարդկանց թույլ չտան օրենքն օգտագործել ի նպաստ իրենց շահերի: Օրինակ՝ մի պաշտոնյա կարող է  իր կնոջը պատժելու համար այդ օրենքն իր ուզած ձևով մեկնաբանի և երեխային ձեռքից խլի կամ հակառակը»,- նշեց նա։

Օրինագծի ընդդիմախոսներին, Իզաբելլա Աբգարյանի կարծիքով, պետք է ասել, որ ամոթ է հայկական ընտանիքը  ներկայացնել այնպես, որ տպավորություն լինի, թե բռնությունն այդտեղ միշտ տեղ է ունեցել, որովհետև իրականում դա այդպես չէ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել