Armtimes.com-ը գրում է.

Հայաստանում գիտնականների թիվը մոտ 4 հազար է: Նրանցից 1216-ը կամ ընդհանուրի ավելի քան 30 տոկոսը 65 եւ ավելի տարեկան է: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե այդ ծերացումն իր կարծիքով ինչ տեղ է զբաղեցնում գիտության զարգացմանը խոչընդոտող գործոնների շարքում:

«Դա շատ բացասական ազդեցություն ունի: 65-ից բարձր տարիք ունեցող գիտնականների թվաքանակը խորհրդային ժամանակներում մոտ էր 3-4 տոկոսին, հիմա՝ գրեթե 35 տոկոս է, ինչը շատ վատ ցուցանիշ է: Դա նշանակում է, որ մեր գիտությունն օր օրի շատ ծերանում է, եւ եթե այսպես շարունակվի, կարող է՝ մենք հետագայում լուրջ փաստի առաջ կանգնենք: Այսօր ունենք 35-50 տարեկան գիտնականների խորը մինիմում, այսինքն՝ մասնագետները գնացել են Հայաստանից: Եվ ուսուցիչների դերակատարում իրականացնում են ոչ թե այդ մարդիկ, որոնք իրականում պետք է նոր մասնագետներ պատրաստողը լինեին, այլ այս տարեց գիտնականները: Բայց նրանք հավերժ չեն ապրում, չէ՞: Բոլորս էլ ծնվում ենք, ապրում, գործում եւ հետո գնում ենք այս աշխարհից: Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ 2013 թվականից մինչեւ 2017 թվականը 65-ից բարձր տարիքի գիտնականների թվաքանակը պակասել է մոտավորապես 500-ով: Մահանում են»,- պատասխանեց Սամվել Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել