«17-ամյա աղջիկը Լոնդոնում տուն գնալիս երեք անգամ ենթարկվել է սեռական հարձակման: Միջադեպերը գրանցվել են այն ժամանակ, երբ տուժողը ընկերների հետ վերադառնում էր Թաուեր Համլեթս ակումբից:

Ակումբից դուրս գալուց քիչ անց նրանք ցրվել են, և տուն գնալու ճանապարհին մեկ ժամվա ընթացքում աղջկան բռնաբարել են երեք անգամ»,- հայտնում է The Telegraph-ը: Կասկածյալներին որոնում են տեսադիտարկման տեսախցիկների արած կադրերի միջոցով:

Ոստիկանությունը հայտնել է, որ բռնաբարության առաջին երկու դեպքերում սեռական հարձակումն իրականացրել է մեկ մարդ, իսկ ահա երրորդ դեպքում դրան մասնակցել է 2-3 տղամարդ:

Աղջկան փողոցում ընկած վիճակում հայտնաբերել են անցորդները և զանգահարել 999: Իրավապահները չեն բացառում, որ դեռահասին թմրանյութ են տվել: Տարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել