Tert.am-ը գրում է.

Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին տիրող իրավիճակը հակասում է ԵԱՏՄ շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը զինծառայողների համար տների բացման արարողությանը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությանը:


«Երեք օր է՝ ես հետևում եմ այն անօրենությանը, որ տեղի  է ունենում Ղրղզստան-Ղազախստան սահմանին, որտեղ խախտվում են Եվրասիական տնտեսական միության բոլոր նորմերն ու համաձայնագրերը»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ Ղրղզստանի ժողովուրդը «երբեք չի վախենա եռօրյա արգելափակումից» և ոչ մի դեպքում «չի ընտրի օտարերկրացի «շեստյորկաների» (խոսքը, հավանաբար, նախագահի թեկնածուներից մեկի մասին է):


Աթամբաևը նշել է, որ Ղրղզստանը «կհաղթահարի այսօրվա անօրինությունը», ինչպես դա արել է 2010 թվականին, երբ Ղազախստանի հետ սահմանը փակվել է գրեթե մեկուկես ամիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել