Panorama.am-ը գրում է.

«ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունից ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի ստացել որևէ գրություն կամ պարզաբանում՝ մակնշման պահանջները փոփոխելու վերաբերյալ»,-այս մասին Panorama.am-ին ասաց Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Հիշեցնենք,  որ Ռոսսելխոզնադզոր Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ: ՌԴ պետական մարմինը հայտարարել էր, որ վերահսկողությունն ուժեղացնելու է:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվում է ԵՏՀ խորհրդի թիվ 157 որոշմամբ սահմանված մակշմանը ներկայացվող պահանջներին համապատասխան՝ նշելով արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա ապրանքատեսակի անվանման, դրա ծագման երկրի, արտահանող երկրի և/կամ վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն»,-ասաց ծառայության մամուլի խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել