Armtimes.com-ը գրում է.

Վանաձորում նախօրեին կայացած աշխատանքի տոնավաճառին ներկայացվել էր 300 թափուր հաստիք: Չնայած անձրեւային եղանակին, գործազուրկ վանաձորցիները Հայքի հրապարակում պտտվում էին յուրաքանչյուր տաղավարով` աշխատանք գտնելու հույսով:

Տոնավաճառին ներկայացված էր 300 ներկա եւ 60 ապագա թափուր հաստիքացուցակ: Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը խոսելով՝ Վանաձորում գործազրկության թվերից, նշեց, թե նախորդ տարվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 5-10 տոկոսով: Պարոն Առաքելյանին ուղղված մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ գործազուրկների թիվն իսկապես պակասել է, պատասխանեց. «Գրանցված գործազուրները, եթե այցերին չեն ներկայանում, ապա հանում ենք հաշվառումից, նաեւ արտագաղթածներին ենք ցուցակներից հանել, նաեւ՝ որոշ մասն աշխատանք է գտել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել