Tert.am Life-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը Թայլանդում իր ամառային հանգիստն անցկացնելուց բացի հասցրել  է նաև տեսահոլովակ նկարահանել «Բախտի նվեր» երգի հիման վրա։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ տեսահոլովակը նկարահանվել է ոչ միայն Թայլանդում, այլև Սևանում, սակայն դա հատուկ մտածված չի եղել։
 
«Որոշեցինք անել մի բան, որ էկրաններից այն կողմ մարդիկ կարողանան աչքերը փակել ու պատկերացնել տաքությունը, սերը։ Հայաստանում արդեն անկյուն չի մնացել, որը չի նկարվել, դրա համար միքս արեցինք»,– ասաց Զարուհին։
 
Երգչուհու կարծիքով` Թայլանդը Հայաստանից այդքան էլ չի տարբերվում, եթե չընդգծվի արմավենիների առկայությունը։ Զարուհին նկատեց, որ տեսահոլովակը նկարահանվել է մինիմալիստական ոճի մեջ։ Այնտեղ երևացող հագուստի գույնն էլ պատահական չի ընտրվել. «Արև, սեր, ուրախություն, ժպիտ... այդ ամենն ինձ մոտ ասոցացվեց դեղինի հետ։ Զգեստի խաղն ու թեթևությունը համապատասխանում էր երգին»։
 
Տեսահոլովակի հերոսն ու հերոսուհին ստվերներով են երևում։ Տղան` Էդվարդ Կարապետյանը, առաջին անգամ էր նկարահանվում տեսահոլովակում, իսկ աղջիկը բոլորին քաջ հայտնի Սոֆի Դևոյան կրտսերն էր` Զարուհու դուստրը։ Սոֆիի ընտրությունն այս կերպարի համար պատահական չէր։ «Քանի որ մեզ մի փոքր պարային էլեմենտներ էին պետք, հասկացանք, որ Սոֆին շատ համապատասխանում է։ Նա էլ համաձայնվեց ու նկարահանվեց»,– պատմեց նա։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել