Yerkir.am-ը գրում է.

Եթե Կատալոնիան անկախանա, մյուսները կարող են ցանկանալ հետևել նրա օրինակին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը. հայտնում է ТАСС-ը:

«Եթե Կատալոնիան անկախ դառնա, մյուսները նույնը կցանկանան: Դա ինձ դուր չի գալիս»,-ասել է նա:

Յունկերը նաև նշել է, որ Բրյուսելը չի կարող միջնորդ դառնալ Մադրիդի և Կատալոնիայի միջև, քանի որ այդ մասին պետք է խնդրեն երկու կողմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել