Panorama.am-ը գրում է.

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ հարկային օրենսգրքով, ի թիվս գործարար միջավայրի բազմաթիվ այլ բարեփոխումների, սահմանվել է, որ ԱԱՀ-ի գումարները վերադարձվելու են ոչ միայն արտահանողներին, այլև երկրի ներքին տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը:

«Այն հարկ վճարողներն, որոնք ԱԱՀ-ի գծով ունեն դեբետային մնացորդներ, կարող են կիսամյակային պարբերականությամբ դիմել հարկային մարմին և սահմանված կարգով պետությունից հետ ստանալ ԱԱՀ-ի իրենց գումարները»,- նշեց Արման Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ ներդրողներին աջակցելու և տնտեսությունում ներդրումները խթանելու նպատակով մշակվել և արդեն իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ԱԱՀ-ի գումարները կիսամյակային պարբերականությամբ հետ ստանալու հնարավորությունը կիրառել ավելի շուտ՝ 2017 թվականի հուլիսի 1-ից սկսած:

Մասնավորապես, առաջարկվում է մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից:

Արման Պողոսյանը հայտնեց, որ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, կոմիտեն բարեփոխումներ է նախաձեռնել նաև արտահանողներին աջակցելու և շրջանառու ֆինանսական միջոցների համալրման խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Մասնավորապես, պարզեցվել է արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը և կրճատվել է ժամկետը: Ըստ նրա՝ ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչները բավարարելու դեպքում, մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում՝ 90 օրվա փոխարեն:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել