Armsport.am-ը գրում է.
«Յուվենտուսի» երկրպագուները հարձակվող Պաուլո Դիբալային ճանաչել են իրենց թիմի կազմում սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Աշնան առաջին ամսում արգենտինացի ֆուտբոլիստն իր թիմի կազմում Ա Սերիայի 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ:
Չեմպիոնների լիգայում Դիբալան երկու հանդիպման է մասնակցել, բայց արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել:
Նշվում է, որ իր մրցանակը 24-ամյա ֆուտբոլիստը կստանա վաղը` հոկտեմբերի 14-ին, «Լացիոյի» հետ տնային խաղից առաջ:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/10/13/Paulo-Dybala/830929
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել