Հայկական ԶԼՄ-ները հաջորդաբար տարածում են «ցնցող լուրը»`հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչը երևանյան համերգի ժամանակ Նարեկացի է ընթերցել: Իսկ մենք վերջին անգամ ե՞րբ ենք Նարեկացի ընթերցել կամ ընդհանրապես գոնե մեկ անգամ նրա ԱՂՈԹԱՄԱՏՅԱՆՆ ամբողջությամբ ընթերցե՞լ ենք, փորձել ենք հասկանալ այս մեծ վարդապետին: Օտարները երբեմն ավելի են գնահատում մեր հոգեմտավոր ժառանգությունը և ուշադրություն դարձնում, քան մենք: Ցայսօր շատերի համար Նարեկը պարզապես մի գիրք է, որ բարձի տակ են դնում բժշկվելու համար: Հազար անգամ ոչ. հրեշտակային վարդապետ Ս. Գրիգոր Նարեկացին այն իբրև աղոթք է գրել, հաճախ ընթերցեք և զորացեք, քանզի ձեզ էլ կգտնեք նրա էջերում: Նարեկացի ծնած և Նարեկացի ունեցող ժողովուրդն այլ կերպ պետք է ապրի և մտածի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել