Tert.am-ը գրում է.

Եթե Ադրբեջանը պատրաստ է մտնել վերազգային կառույցի մեջ իր այսօրվա` փաստացի սահմաններով, իհարկե, պետք է դեմ չլինել դրան, պետք է նույնիսկ ողջունել: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԼՂ «Վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը` անդրադառնալով Ադրբեջանի`ԵԱՏՄ մտնելու հնարավորություններին։

-ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն օրերս Ադրբեջանի` ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ հայտարարեց, որ դա կախված է Հայաստանից, որն ունի վետո դնելու իրավունք, մինչդեռ հայտնի է, որ այս հարցերը եվրասիականում լուծվում են կոնսենսուսով: Ձեր գնահատմամբ՝ եթե այս հարցը դառնա առարկայական, Հայաստանը, հենց նկատի ունենալով Արցախյան հարցը, ի՞նչ պետք է ասի՝ ո՞չ, թե՞ այո: Եթե ոչ, ապա դա ասելու համար կունենա՞նք բավական կամք:

-Հնարավոր է թե՛ դրական, թե ՛ բացասական պատասխան՝ կախված իրավիճակից: Եթե Ադրբեջանը պատրաստ է մտնել վերազգային կառույցի մեջ իր այսօրվա փաստացի սահմաններով, իհարկե, պետք է դեմ չլինել, պետք է նույնիսկ ողջունել:

-ՀՀԿ խոսնակ Շարմազանովը վստահեցնում է, որ նման առարկայական բանակցություններ դեռ չկան, և եթե լինեն, ապա ՀՀ իշխանությունը կհաշվի պլյուսներն ու մինուսները և կասի իր «այո.- ն կամ «ոչ»-ը, քանի որ ինքնանպատակ «այո»-ներ ու «ոչ»-եր չեն լինում:

-Ես նույնպես կարծում եմ, որ նման հարց դեռևս չի հասունացել: Ադրբեջանն, իհարկե, կփորձի որոշակի ուղերձներ հղել Մոսկվային՝ Ղարաբաղի հարցում ադրբեջանամետ կեցվածքի դիմաց առաջարկելով անդամակցություն Եվրասիական միությանը, սակայն պետք է նշել, որ տվյալ հարցում Ռուսաստանի ազդեցությունը բացարձակ չէ և խնդիրն այնքան էլ պարզ լուծում չունի: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել