««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ վերջերս բավակա­նին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտու­ղար Վիտալի Բալասանյանի և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները: Հիշեցնենք, որ Բալասանյանը, ով Արցախի նախա­գահական նախորդ ընտրու­թյուններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախա­գահական ընտրություններում: Մեր տեղեկություններով՝ իշխա­նությունների և Բալասանյանի հակասության պատճառը վեր­ջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է: Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լի­նել ենթարկվողի կարգավիճա­կում ու իր կանոններն է սահմա­նում: Մեր աղբյուրը չի բացառում նաև, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել