Եկեք տեսնենք թե ինչու է դժվար սիրել կենդանակերպի այս կամ այն նշանին:

 Կույս

Կենդանակերպի բոլոր նշաններից ամենաինքնաբավն են։ Ցանկացած հարաբերության մոտենում են վերլուծական, կարելի է ասել՝ կառավարչի տեսանկյունից։ Մարդկանց մեծ մասից հեռավորություն են պահպանում, քանի դեռ համոզված չեն, որ նրանց կարելի է վստահել։ Կույսերին սիրելն այնքան էլ հեշտ չէ։ Որևէ մեկին սիրելու համար նա պետք է թուլացնի իր պաշտպանությունը և բացվի նրա առաջ, ինչը հատուկ չէ Կույսերին։ Հենց նա անի դա, կտեսնեք նրա զարմանալի կողմերը։

Կարիճ

Թագուհիներ / թագավորներ են, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում։ Նա մե՛կ սառն է, մե՛կ՝ այրող ջերմ։ Այդ պատճառով էլ դժվար է կանխատեսել նրանց։ Կարող են աներևակայելիորեն հյուծել, այդ պատճառով էլ հաճախ են արագ դադարեցնում հարաբերությունները։ Քանի դեռ զգացմունքային առումով չեն հասունացել, պատրաստ չեն լինի ռեալ հարաբերությունների։

Աղեղնավոր

Աղեղնավորը էներգիայով լեցուն, իմպուլսիվ և ազատատենչ նշան է։ Ինչ-որ առումով սա նրանց դարձնում է հետաքրքիր զուգընկեր, ում հետ երբեք ձանձրալի չի լինի։ Բայց մյուս կողմից՝ Աղեղնավորը գրեթե երբեք կանգ չի առնի որևէ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Նա մշտական շարժման մեջ է, նոր արկածների, ադրենալինի որոնման ճանապարհին։ Նրա համար դժվար է մնալ նույն տեղում, ինչն այնքան էլ բարենպաստ չէ հարաբերությունների համար։ Աղեղնավորը կզգա, որ գտել է իր երկրորդ կեսին միայն այն ժամանակ, երբ կարողանա հասնել նրա ետևից։

Ջրհոս

Ջրհոսը փակ մարդ է։ Նա հակված չէ մարդկանց ներս թողնելու իր աշխարհ։ Ջրհոսին սիրելը բարդանում է նաև այն պատճառով, որ նա միշտ տարածություն է պահում իր և մարդկանց մեծ մասի միջև։ Ջրհոսին հարկավոր է մարդ, ում նա իսկապես կկարողանա վստահել, և ում հետ իրեն հարմար կզգա։

Այծեղջյուր

Այծեղջյուրները պրակտիկ են, աշխատասեր։ Եվ չնայած նրանք վստահելի ու պատասխանատու աշխատակիցներ են դառնում, ամեն ինչին մոտենում են այնպես, ինչպես բիզնես ծրագրին։ Որևէ մեկը չի ցանկանա զգալ, որ իրեն դիտարկում են մանրադիտակով՝ վերլուծելով բոլոր դրական և բացասական կողմերը։ Իրական, վստահելի սեր գտնելու համար Այծեղջյուրներին անհրաժեշտ է սովորել վստահել սեփական սրտին այնպես, ինչպես վստահում են մտքին։

Երկվորյակներ

Վճռական չեն, չափազանց զգացմունքային են։ Չնայած սա հարաբերություններն ինչ-որ առումով հյուծող կարող են դարձնել, սա նաև նշանակում է, որ Երկվորյակները սիրում են ամբողջ սրտով և հավատում են նրան, ինչ զգում են։ Երբ Երկվորյակները սիրում են, նրանք ամբողջությամբ նվիրվում են զուգըներոջը։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել