Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության տեսանելի հատվածը վարում է միայն իր ներքին լսարանին դուր գալու համար: Ահավասիկ համացանցում շրջանառվող նկարները: Մասնագետները պնդում են, որ տեսողական խաբկանքն ավելի համոզիչ է, քան որևէ այլ տեսակի խաբկանք, ուստի չպետք է զարմանալ Ադրբեջանի վարքի վրա գոնե այս նկարների հաշվով: Քանի որ ադրբեջանցիներն իրենց համարում են թուրքերի փոքր եղբայրները, ապա պետք է, որ թուրքերից ժառանգած լինեն այս տիպի ժեստեր օգտագործելը: Օրինակի համար՝ Աթաթուրքը ժամանակին փորձ էր անում իր նկարները խմբագրել կամ այսօրվա լեզվով ասած՝ ֆոտոշոփ անել: Նա հրահանգում էր իր ֆոտոնկարիչներին, որ օտարերկյա բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումների նկարները նկարեն այնպիսի անկյունից, որտեղից խաբկանք էր ստեղծվում, իբրև թե ինքը առաջ է քայլում հյուրից, կամ նկարեն այնպիսի դիրքում, երբ հյուրի ձեռքը, որ մեկնած է Աթաթուրքին բարևելու համար, օդում է և դեռևս անպատասխան ձեռքսեղմում է... Աթաթուրքից հետ չի մնում Էրդողանը: Օրինակ՝ անցած տարի Բոսֆորի կամրջի վրայով անցնելիս բեմադրեց մի տեսարան, որով իբրև թե փրկեց մի ինքնասպան լինող քրդի․ ի դեպ՝ այդ քուրդը, ով այս տարի դարձավ թուրք, խանդի հողի վրա սպանել էր կնոջը: Չխոսեմ էլ բազմաթիվ պաշտոնական հանդիպումների ժամանակ նրա կողմից արված ժեստ-ակնարկները, որոնք բացառապես ներքին լսարանի համար են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել