«Իսպանացի գիտնականները հայտնաբերել են ճարպակալման բուժման նոր մեթոդ։ Նրանք հետազոտել են ավելորդ քաշից տառապող մարդկանց ճարպային հյուսվածքների նմուշները և պարզել են, որ դրանք պարունակում են MKK6 սպիտակուցի անոմալ քանակ։

Հետազոտությունն իրականացրել են Կառլ III-ի անվան սրտանոթային հիվանդությունների հետազոտման ազգային կենտրոնի գիտնականները»,- հայտնում է News Medical-ը։ Գիտնականները պարզել են, որ MKK6-ը խանգարում է սպիտակ ճարպը վերածել գորշ ճարպի։

Գորշ ճարպային հյուսվածքն այնպիսի ճարպ է, որը մշտապես այրվում է, մինչդեռ սպիտակ ճարպը նպաստում է կալորիաների կուտակմանը։ Փորձարկման ժամանակ պարզվել է, որ MKK6 չունեցող մկների մոտ առկա է ավելի շատ գորշ ճարպ։

Գիտնականները կարծիք են հայտնել, որ իրենց տվյալ բացահայտումը կարող է օգնել ավելորդ քաշից տառապող հիվանդներին վերադառնալ նորմալ քաշի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել