Այսօր ԵՊՀ ռեկտորն ասելա, թե բա՝ անապահով ընտանիքների զինվորների ուսման վարձը զեղչելը համալսարանի համար մեծ բեռ է։
Պարոն ռեկտոր, բա որ Ձեր ու Ձեր նման չինովնիկնիկների զավակների բանակ չգնալու բեռը էդ խեղճ զինվորների վրայա․․․
Պարոն ռեկտոր, եթե Ձեր նշած զինվորները չլինեին, ո՛չ Ձեր համալսարանը կլիներ, ո՛չ ձեր պետությունը, ո՛չ էլ միլիոններ դիզելու հնարավորությունը։
Եթե բեռա, ապա ձեր ու ձեր պրոռեկտոր, օգնական-խորհրդական ու ռեֆերենտներից կտրեք ու տվեք զինվորներին։
Ի՞նչա նշանակում «բեռ», էդ ի՞նչ շնորհքա, զինվորների մասին եք խոսում, զինվորի, մի հատ ասեք՝ զինվոր։ Իրանք Ձեր հանգիստ կյանքի բեռն են վերցրել իրանց վրա, ու Դուք ասում եք՝ «բեռ»։
Ամաչեք ուղղակի, ամաչեք, Դուք էլ համարվում եք մայր բուհի ղեկավար։ Ամոթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել