Yerkir.am-ը գրում է.

Հայաստանում ընթացող «Փոխգործակցություն 2017» զորավարժություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ մասնագետները։ Այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով` զորավարժությունները գտնվում են ակտիվ փուլում: Պաշտոնյան հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են 2,5 հազար մարդ, 500 միավոր տեխնիկա և ՀԱՊԿ բոլոր երկրների 25 օդաչու սարքեր: Սիդորովը տեղեկացրել է, որ Հավաքական ուժերի զորքերի ղեկավարման նոր սխեման առաջին անգամ սկսել է գործել հենց այդ զորավարժությունների ժամանակ:

Ինչ վերաբերում է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ապա նրանք կաշխատեն բնակավայրում, որը պայմանականորեն գտնվում է հակառակորդի կրակի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել