Panorama.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել ԵԺԿ խմբի արտահերթ նիստը, որի ժամանակ հրաժարական է ներկայացրել ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը։
Ֆիշերի հրաժարականի պատճառը եղել են դեռևս նախօրեին խմբում տեղի ունեցած իրադարձությունները։

«Երեկ ԵԺԿ խմբում քվեարկության էր դրվել մի հարցադրում, որում ասվում էր, որ ԵԽԽՎ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով ԵԽԽՎ նախագահ ընտրված Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսի օգտին, խախտել են ԵԽԽՎ այն պայմանավորվածությունը, ըստ որի պետք է քվեարկեն խմբի կողմից ներկայացված թեկնածուի օգտին։ Այս նախաձեռնության նպատակն այն էր, որ հունվարին կայանալիք ԵԽԽՎ նախագահի ընտրություններում ԵԺԿ-ն հիմք ունենա ու կրկին ներկայացնի իր թեկնածուին՝ խախտելով այն պայմանավորվածությունը, որ հաջորդ նախագահը պետք է լինի սոցիալիստների խմբից»,-այս մասին Panorama-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել