«Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ: «Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի անգամ ոչ մի արձագանք չէր լինի: Իրենք արդեն չափ ու սահմանն անցնում են»,- ընդդիմադիրներին մեղադրել է նա: Իսկ արդյո՞ք հրահանգ ունեք՝ անպատիվ խոսքեր ասելու և ավագանու նիստը փողոցային լեզվակռվի վերածելու, այս հարցին էլ Նահապետյանը պատասխանել է. «Իհարկե, ինքնաբուխ է: Մենք հանգիստ նստած ենք, կարծում ենք, որ նիստը կտևի 10 րոպե, …բայց պարզվեց, որ սխալվում ենք: Իրենք համարժեք պատասխան են ստանում և միայն դրանից հետո են հիշում, որ իրենք կին են, այն էլ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել