«Արագածոտնի խոշորացված Ալագյազ եզդիական համայնքում նոյեմբերի 5-ի ընտրություններում առաջադրված 6 թեկնածուներից մեկը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է՝ Ջասմ Հասանի Մախմուդովը: Նա Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչությունում աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Գյուղում խոսվում է, որ որդու մանդատը և ազդեցիկ կապերը կարող են նպաստել, որ հենց Ջասմ Մախմուդովը դառնա Ալագյազ նոր համայնքի ղեկավարը․ «Մարզպետարանի տաքուկ անկյունը թողած՝ եկել-խառնվել է հազար տարվա գյուղապետերի պայքարին, ուզում է համայնքի ղեկավար դառնա»: Նշենք, որ Մախմուդովները ծնունդով Ալագյազից են, մեծ կապեր ունեն համայնքում և մարզում: 35-ամյա Ռուստամ Մախմուդյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Մինչև պատգամավոր դառնալը տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական ապարատում: Դատական ծառայության առաջին դասի խորհրդական է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել