«Մեզ տեղեկություն է հասել, որ ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։ Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան։ Նշենք, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարը 2010-ից Արմեն Եդիգարյանն է։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից, որը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ ինքն ԱԳՆ պաշտոնյա է, իրավասու չէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, այդ հարցերով զբաղվում է լրատվականը։ Իսկ Տիգրան Բալայանը, սովորույթի ուժով, կրկնեց հին, հայտնի մեկնաբանությունը՝  դեսպանների նշանակման վերաբերյալ տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, մինչև չլինի նախագահի հրամանագիր»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել