«Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում։ Այստեղ առաջադրվել են գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, անկուսակցականներ Վազգեն Ադամյանն ու Վիգեն Սարգսյանը։ «Ժամանակ»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են մեկ այլ թեկնածուի՝ 34-ամյա Վազգեն Ադամյանին: «Ուզում են իրենց թեկնածուն ունենալ և թույլ չտալ, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել»,- փոխանցեց մեր աղբյուրը։ Գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը ընտրությանը կմասնակցի, արկղերը կբացեն, և պատկերն ակնհայտ կլինի. «Վերջիվերջո, ես բավականին երկար տարիներ մարդկանց հետ աշխատել եմ, իմ նիստուկացն էլ գիտեն, կատարած գործերն էլ, ընտրությունից հետո պարզ կլինի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել