«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի:
 
Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, ըստ որի՝ ստեղծվում է գործարարների շահերի պաշտպան: Բացի այդ՝ կառավարությունը պատրաստվում է ստեղծել առողջապահական օմբուդսմեն:
 
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդտեղ ոչ թե անձնական մոտեցման հարց է, այլ սահմանադրական լուծումների հարց է, դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն, որովհետև նրանք չեն ունենալու այն լծակները, որ մենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որը մենք ունենք, մշտապես կախյալ են լինելու կամ գործադիր իշխանությունից և այլն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել