Իր նոր՝ 4K տեսախցիկով դրոնը փորձելիս ֆոտոորսորդը բավական հետաքրքիր տեսարանի ականատես եղավ: Օնտարիոյի (Կանադա) հյուսիսում գայլը հարձակվում է լճի ափամերձ հատվածում կանգնած որմզդեղնի վրա: Տեսանյութում բավական հետաքրքիր կերպով ներկայացվում է բնության մեջ գոյատևելու պայքարը:

Որմզդեղնը բավական երկար, բայց հաջող կերպով հետ է մղում գայլի հարձակումները, իսկ վերջում հաջողվում է վերջնականապես փախչել գիշատչից: Դրան օգնում է նաև դրոնը, որի վրա գայլը մի քանի անգամ զգուշավոր հայացք է նետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել