Panorama.am-ը գրում է.

«Պարոն Սեիդովը մեր ընկերն է, մեր քաղաքական խմբի անդամը և ես հարգանք ունեմ նրա նկատմամբ։ Նա շատ դժվարին աշխատանք ունի կատարելու, քանի որ որոշ առումով նա պետք է պաշտպանի անհերքելին»,-ասաց ԵԽԽՎ-ում Բրիտանիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ նախկին նախագահ Ագրամունտի հեռացումից հետո ԵԽԽՎ-ն միջանկյալ նախագահած Սըր Ռոջեր Գեյլը՝ Եվրոպայի խորհրդի ֆեյսբուքյան եթերում՝ անդրադառնալով Ադրբեջանին ու ԵԽԽՎ-ում տարածված կոռուպցիային։

Սըր Ռոջեր Գեյլը նշեց, որ ԵԽԽՎ-ում եղել է երկու կարևորագույն խնդիր։ Առաջինը նախագահության խնդիրն էր, որից, ինչպես ասաց պատգամավորը, կարողացան դուրս գալ ու այն արդեն ետևում է։ Այժմ մեծ վստահություն կա  նորընտիր նախագահ Ստելլա Կիրիակիդեսի  նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել