Panorama.am-ը գրում է.

The Fund for Peace կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների ամենամյա  վարկանիշն` ըստ անկայունության մակարդակի։

Պետությունների անկայունության ինդեքսը համալիր ցուցանիշ է, որը բնութագրում է իշխանությունների ունակությունը (կամ հակառակը) սեփական տարածքի ամբողջականության, ինչպես նաև երկրում ժողովրդագրական, քաղաքական և տնտեսական իրավիճակի վերահսկման գործում։ 

Վարկանիշում ընդգրկված երկրները ներկայացված են ըստ նվազման` առաջին տեղերը զբաղեցրած պետությունները համարվել են առավել անկայուն կամ կայուն, իսկ ցուցակը եզրափակող երկրներն` առավել կայուն։

Վարկանիշն ընդգրկում է ընդհանուր առմամբ 178 երկիր, որոնց թվում Հայաստանը 71 ցուցիչով զբաղեցրել է 102–րդ տեղը։

Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից, որը զբաղեցրել է 67–րդ տեղը, Վրաստանից (79), Ադրբեջանից (81), Թուրքմենստանից (87), Ուկրաինայից (90), Բելառուսից (95) և Մոլդովայից (98)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել