Panorama.am-ը գրում է.

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը բարձր է գնահատում այսօր «Ալագյազ» զորավարժարանում անցկացված «Փոխգործակցություն 2017» համատեղ զորավարժության փուլերից մեկը` մարտական կրակի կիրառմամբ:

«Գնահատականը բարձր է։ Իհարկե, վերջնական արդյունքները կորոշվեն կրակային խոցման արդյունքների հաշվարկից հետո, սակայն մարտավարական գործողությունների և ընդհանուր խնդրի կատարման համար լավ գնահատականի է արժանի»,- զորավարժության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նա։

ԳՇ օպերատիվ վարչության պետի խոսքով՝ «Ալագյազ» զորավարժարանում գործող ստորաբաժանումների համար խնդիր էր դրված  ըստ իրադրության, որը բարեհաջող կերպով ղեկավարության կողմից պլանավորվեց և զորքի կողմից հասցվեց իր ավարտին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել