Yerkir.am-ը գրում է.

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է որոշում, որով փոփոխոթյուններ են նախատեսվում գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրում:

Մասնավորապես, զբաղվածության կարգավորման 2017թ. պետական ծրագրով 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց համար  «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրում» միջոցառումից բացի լրացվել է նաև «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» միջոցառումը:

Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 45,037.0 հազար դրամ, որն էլ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 6-րդ հավելվածով սահմանված կարգով բաշխվել է ըստ զբաղվածության տարածքային կենտրոնների:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել