«Ալլա Պուգաչովան իր թոռ Նիկիտա Պրեսնյակովի՝ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ կատակել է, որ իր թոշակը բավական համեստ է»,- հայտնում է Vlad Time-ը։

Սակայն լրագրողները վստահեցնում են, որ երգչուհին մտադիր չէ տխրել դրա համար, քանի որ կորպորատիվի ժամանակ նրա «պատվիրված» ելույթն արժեցել է մոտ 20 միլիոն ռուբլի։

Չնայած դրան՝ Պուգաչովայի թոշակը միջին չափի է նման մասշտաբի աստղի համար և կազմում է 10.000 ռուբլի։ Երգչուհին սկզբունքորեն հրաժարվում է այդ գումարը կուտակել կամ էլ ծախսել հասարակական կարիքների համար։

Յուրաքանչյուր ամիս նա գումարը տրամադրում է ուռուցքաբանական կլինիկաներում գտնվող երեխաների բուժման համար։ Բացի այդ՝ ներկա դրությամբ հիմնական գումար վաստակողի դերը ստանձնել է նրա ամուսին Մաքսիմ Գալկինը։

Նա ներկայումս համարվում է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը։ Գալկինն Առաջին ալիքով վարում է երեք հաղորդում, և արդեն պատրաստում է չորրորդը։ Դրա հետ մեկտեղ նա մեծ գումարներ է վաստակում իր համերգներից։ Մաքսիմը հաճախ ելույթներ է ունենում կորպորատիվ երեկույթներում, ուր նրան կարող է ընկերակցել նաև Ալլա Պուգաչովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել