«Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքմենստանի առաջնորդների հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Վլադիմիր Պուտինին նվիրել է «Հավատարիմ» մականունով ալաբայ ցեղատեսակի շնիկ»,- հայտնում է K-news-ը։

Ընդգծվում է, որ Թուրքմենստանի նախագահը դա արել է օրեր առաջ Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձել է 65 տարեկան)։ Հանդիպման սկզբում Բերդիմուհամեդովը հայտարարել է. «Ես կցանկանայի սկսել հաճելի առաքելությունից։ Ոչ վաղ անցյալում Ձեր ծննդյան օրն էր։

Ես ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և, բնականաբար, ցանկանում եմ ամուր առողջություն, հաջողություններ, ամենայն բարիք»։ Թուրքմենստանի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի առաջնորդն իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները։

«Մենք ունենք մեկ ընդհանուր ընկեր. դա ալաբայ ցեղատեսակի շունն է։ Եվ այսօր ես ինձ հետ բերել եմ փոքրիկ ալաբայ»,- հայտարարել է Բերդիմուհամեդովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել