Իսկ դուք գիտեի՞ք, որ եթե այսօր ձեր ծնունդն է, ուրեմն` ձեր նախորդ ծնունդից հետո Երկրի բնակչության թիվն ավելացել է 76.000.000-ով։

Մինչ դուք կարդում էիք այս փաստը, աշխարհում ծնվեց ևս 5 երեխա։

Image result for birth wikihow

Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե հենց դուք երբեք չծնվեիք։

 

Այն 70 տարվա ընթացքում, որոնք դուք պետք է ապրեիք, չէր ծախսվի 2.560.000 լիտր ջուր, որից 60.000 լիտրը մարդը ծախսում է խմելու համար, իսկ մյուսները՝ 25.000 ջրային պրոցեսների վրա։ Այդքան ջուրը կբավականացնի 2 ամգամ օլիմպիական լողավազան լցնելուն։

Եթե դուք երբեք չծնվեիք, չէր սպառվի 45 տոննա ուտելիք, ինչը հավասար է 7 ու կես հատ փղի քաշի կամ 62 կովի քաշի։

Image result for elephant cartoon

Դուք չէիք շնչի ու արտաշնչի 550.000.000 անգամ՝ սպառելով 220.752.000 լիտր թթվածին ու չէիք արտանետի 11.037.600 լիտր ածխաթթու գազ, որի վերամշակման համար 1 հեկտարանոց անտառից կպահանջվի 150 տարուց ավելի ժամանակ։

Related image

Կատարված չէր լինի 177.000 կմ քայլ, ինչը հավասար է շուրջերկրյա 4 ճանապարհորդության։

Image result for ЧТО, ЕСЛИ бы ТЫ не родился

Տեղի չէր ունենա ավելի քան 15.000 վեճ, որոնք ստեղծում է մարդը։

Ձեր կյանքի 2 շաբաթը չէր ծախսվի լուսացույցի կարմիր լույսի տակ սպասելով։

Երկրի վրա չէր լինի 25.500 կիլոգրամ աղբ։

Image result for waste  clipart

Եթե դուք չծնվեիք, գազեր բաց չէիք թողնի 400.000 անգամ ու շրջակա միջավայր չէիք արտանետի ավելի քան 5 միլիոն տոննա կեղտ, որը մաքրելու համար 50 մարդուց մի ամբողջ օր կպահանջվեր։

Չէր օգտագործվի ավելի քան 41.657.342 կՎտ էլեկտրաէներգիա, ինչը բավական կլինի, որ մեկ սառանարանն անդադար աշխատի 180 տարի։

Image result for electricity  clipart

Ամեն օր մարդուց այնքան տաքություն է դուրս գալիս, որը բավական կլինի 33 լիտր ջուր եռացնելու համար։ Ստացվում է, որ ձեր կյանքի ընթացքում դուք կարող եք հալեցնել 280 տոննա սառույց, ինչը նշանակում է, որ ձեր գոյությունը նպաստում է գլոբալ տաքացմանը։

Ստացվում է, որ ձեր ծնվելը ոչ մեկի պետք չէ։

Իհարկե, դա այդպես չէ։

Եթե դուք չծնվեիք, ձեր ծնողները երջանիկ չէին լինի, դուք չէիք սիրահարվի միջինում 2.5 անգամ ու երբեք չէիք իմանա՝ ինչ է նշանակում լինել ծնող։ Ձեր ժառանգը չէր դառնա ծնող, նրա ժառանգները չէին դառնա ծնող և այդպես շարունակ։

Դուք չէիք ծիծաղի 290.000 անգամ ու, ի վերջո, եթե դուք ծնված չլինեիք, ո՞վ պետք է կարդար այս հոդվածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել