Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու նկարչուհի Գոհար Պարույրյանը ծնողներ կդառնան։ Զույգն արդեն 5 տարի է` միասին է, սակայն հարաբերությունների մասին ո՛չ Ֆելիքսը, ո՛չ Գոհարը չեն խոսել։ Գոհարը բացառություն է արել Tert.am Life–ի համար և այս տարիների ընթացքում առաջին անգամ խոսել Ֆելիքսի հետ համատեղ կյանքի մասին։ Ի դեպ, Գոհարի հետ երեխա ունենալու մասին խոսելիս նա դեռ չգիտեր, որ բալիկի է սպասում։

–Գոհար, 5 տարի է` դու և Ֆելիքսը միասին եք, հիմա արդեն պատրա՞ստ եք երեխա ունենալ։

–Այո։ Երեխան  կլինի մեր ամենամեծ ստեղծագործությունը։ Պետք է երկուսիս կյանքն էլ նվիրենք նրա դաստիրակությանը, որովհետև չենք ընդունում, երբ երեխա են ունենում ունենալու համար։ Չենք ուզում ուղղակի երեխա ունենալ, ուզում ենք ունենալ մեկը,  որը կմեծանա և կդառնա կարևոր ինչ–որ մեկը։

 

–Առաջին հայացքից Ֆելիքսը բարդ և փակ մարդ է։ Քեզ համար բա՞րդ է իր հետ։

–Շատ բարդ է, միաժամանակ, շատ հեշտ։ Մի պատ ունի, որը եթե կարողանաս անցնել, հավերժ իր ընկերն ես, հարազատ մարդ։ Մեզ մոտ այդ պատը երբեք չի եղել, սակայն սկզբնական փուլում շատ ավելի դժվար էր, որովհետև չէի կարողանում հասկանալ` ինչ տեսակի մարդ է։

Ֆելիքսը ստեղծագործող մարդ է նաև առօրյայում։ Երբեք չի լինում նստի ու այլ տղամարդկանց պես ինչ–որ բան պահանջի։ Անընդհատ ստեղծագործական փնտրտուքի մեջ է։ Իրեն պետք է ճիշտ մոտենալ և չխանգարել։ Մենք համեմատում ենք, որ ինքն իմ ձյան փաթիլն է, իրեն պետք է այնպես պահեմ, որ չհալչի։ Հենց այդպես չեղավ, մենք իրար հետ չենք լինի, կնշանակի` ինչ–որ բան ես եմ սխալ արել, ինչ–որ բան` ինքը։

Մենք նույն կողմ ենք նայում, նույնն ենք։ Մեկ–մեկ Ֆելիքսն ասում է` այնքան նույնն ես դարձել, որ  դու ես եմ, ես` դու։ Դա նաև երգում է ներառել։

 

–Իր համար է՞լ է նույնքան բարդ ու պատասխանատու քո մասին հոգ տանելը։

–Ինքն իմ մասին այնքան լավ է հոգ տանում։ Մարդիկ կարծում են, որ Ֆելիքսին ճանաչում են և մտածում են, որ ինքը սառը, վատ տղամարդ է, բայց ինքն ընդհանրապես այդպիսին չէ։ Ինքը լավագույն ամուսինն է։ Շատ ուշադիր է իմ հայացքից, անգամ, կարող է հասկանալ ամեն ինչ։ Կարիք չկա, որ ես իրեն ինչ–որ բառ ասեմ։ Միանգամից հասկանում է` ինչ է պետք։

Դա է պատճառը, որ 5 տարի է` մենք միասին ենք, որովհետև ինքը երբեք այդքան երկար հարաբերություններ չի ունեցել։ Իր ամենաերկար հարաբերությունները տևել են 2 տարի, թեև շուտով 40 տարեկան է դառնում։

 

–Հարաբերություններն ավելի շատ քո՞, թե՞ իր շնորհիվ են երկարատև ։

–Դա ավելի շատ իրար ճանաչելու շնորհիվ է։ Մենք այնքան նույնն ենք, որ եթե անգամ վիճում ենք, դա տևում է 15 րոպե, որովհետև չգիտենք` առանց իրար ինչ պետք է անենք։ Բաժանվել, նեղանալ, իրերը հավաքել գնալ հայրական տուն, մեզ մոտ չկա։ Ես չեմ հասկանում այդ ամենը։ Երբեք չի եղել, որ ինչ-որ բանից նեղվեմ, պահեմ մեջս. տեղում վիճում ենք, անցնում, գնում է։

–Իսկ ի՞նչը կարող է վեճի առարկա դառնալ ձեր ընտանիքում։

–Ամենաշատը, երբ ես իրեն խանդում եմ, բայց ես այդքան չեմ խանդում, որքան հոգ եմ տանում իր մասին, որովհետև Ֆելիքսը շատ բարի է` ի տարբերություն ինձ։ Նա մտածում է, որ բոլոր մարդիկ իր պես բարի են։ Նա շատ ավելի ներող է, համբերատար ու հասկացող։

–Ֆելիքսը չի՞ խանդում։

–Ֆելիքսն էլ է խանդում։

Եթե ասեմ, միշտ խանդում եմ, այդպես էլ չէ, որովհետև ես իրեն շատ լավ եմ ճանաչում։ Ինքը միասեր է, ինչպես ես։ Պարզապես ինչ–որ բաներ են լինում, որոնց մասին եթե չխոսենք, չքննարկենք, վաղուց բաժանված կլինեինք։ Մեզ ոչինչ չի խանգարում, որովհետև մի գծի վրա ենք։ Ինքն իմն է, ես` իրենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել