Ամեն անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտակա բանակցությունների մասին լուրերի տարածումից հետո ադրբեջանական կողմը սահմանին սկսում է ավելի շատ սադրել։ Բացառություն չէր նաև այս անգամ։

Առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանոթյան նախարարությունը տարածած հաղորդագրություն, որ սահմանին իրավիճակը լարված է, որ հայկական կողմը կրակում է սահմանի ամբողջ երկայնքով։

Զաքիր Հասանովին երևի մոռացել էին զեկուցել այն մասին, որ հայկական կողմը միայն պատասխան կրակ է արձակում ադրբեջանցի ահաբեկիչներին հարձակումը կանխելու ու հետ շպրտելու համար։

Հայտարարությունից մեկ ժամ անց՝ 11։00-ին, հայկական կողմը հայտարարեց, որ սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանական կողմը այս անգամ ևս երևի մոռացել է զեկուցել իրենց նախարարին զոհերի թվի մասին։ Պատասխան կրակոցի ժամանակ սպանվել է նաև հայ զինվորին մահացու կրակոց հասցրած ադրբեջանի զինծառայող։

Ամեն ընկած զինվորի կյանքի համար մեր տղերքը տեղում վրեժ են լուծում, ոչ մի հարձակում այսքան ժամանակ անհետևանք չի մնացել։

Մեր միակ բանակցողը և խաղաղություն հաստատողը մնում է հայ զինվորը, մնացած բոլոր դեպքում մենք դեռ պարզապես ժամանակ ենք շահում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել